Ամո՛թ ձեզ, ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն նման բան ասես, ա՛յ անսուրբ. Ռուբինյանը՝ Ղազարյանին

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմադիր Էդգար Ղազարյանի հայտարարություններին՝ ուղղված պատգամավոր Գեղամ Նազարյանին:

«Սույն սուբյեկտը իմ մասին այս տարիների ընթացքում ինչ ասես ասել է, վերջին բառերով վիրավորել է, բայց ես ուշադրություն չեմ դարձրել ու ոչ էլ վիրավորվել եմ: Ըմբռնումով եմ մոտեցել իր ու իր սերժական շրջապատի հոգեկան տվայտանքներին:

Բայց այս խոսքերը տեսնելիս զայրույթս չեմ կարողանում զսպել: Ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն այսպիսի բան ասես, որ որդեկորույս հոր ու իր որդու միջև հակադրություն դնես, ա՛յ անսուրբ:

Դու ընդհանրապես գիտե՞ս՝ ինչ է ինքը զգացել, զգում ու զգալու: Ես էլ չգիտեմ: Աստված չանի իմանանք ես էլ, դու էլ: Սա է ձեր սերժական դեմքը՝ զոհերին օգտագործել որպես քաղաքական կապիտալ, բայց երբ իրենց հարազատները կհամարձակվեն ձեզնից տարբերվող կարծիք ունենալ, անցնել ամեն սրբության վրայով:

Ամո՛թ ձեզ, ամո՛թ»,- գրել է Ռուբինյանը: Նշենք՝ Էդգար Ղազարյանն ավելի վաղ Գեղամ Նազարյանի մասին ասել էր, թե վերջինիս գործունեությունն ու հայտարարությունները նվաստացնում են իր զավակի վաստակն ու սխրանքները:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *