«Լիլիթ Աղեկյանը ահասարսուռ մանրամասներ է հայտնել»․ Նաիրա Զոհրաբյան․ տեսանյութ

«Ուզում եմ խոսել ևս մեկ ահասարսուռ դեպքի մասին։ Մենք տեսանք, թե ինչպես են Լիլիթ Աղեկյանին հողաթափերով ու տնային հագուստով բերման ենթարկել»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի թիվս իշխանության ներկայացուցիչների և ուժային կառույցների կողմից բռնարարքների ու քաղաքական հետապնդումների վերաբերյալ մի շարք փաստերի։

«Ինձ ահազանգել էր գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի քրոջ աղջիկը և հայտնել, թե ինչպես են Լիլիթին նվաստացրել։

Հեռախոսազրույցում Լիլիթը նրան հայտնել է, որ ոստիկանը՝ Կարեն անունով, ձերբակալվածների պահման վայրում ասել է․ «Սրան կտեղազննեք կամերաների առաջ»։ Այսինքն՝ կնոջը զննել են տեսախցիկների ներքո»,- նշեց Զոհրաբյանը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *