Ուսուցիչը չպետք է նվաստացած զգա իրեն՝ մի խումբ մեծ ու փոքր անդաստիարակների պատճառով. Մկրտիչ Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանը գրում է.

Կարծում եմ Մերձավանի դպրոցում տեղի ունեցած «փողոցային ռազբորկեն» պետք է նախարարության կողմից խիստ արձագանքի արժանանա։

Տնօրենն ու կազմակերպիչները որ պատժվեն, ապա ծնողներն ու աշակերտները կհասկանան, որ դպրոց են գալիս, ոչ թե գաղութ։ Ուսուցիչը չպետք է նվաստացած զգա իրեն՝ մի խումբ մեծ ու փոքր անդաստիարակների պատճառով։

Ընդհանրապես դպրոցներում աշակերտների այսպես ասած իրավունքների ազատությունը ամենաթողության է վերածվել։ Ինչ այլանդակություն ասես կարելի է իրենց, իսկ ուսուցիչը պտի միշտ զգուշանա ու լուռ մնա։

Ուսուցիչները դարձել են ամենախոցելի խավը՝ թե՜ սոցիալական, թե՜ բարոյական թե՜ իրավունքների պաշտպանության առումով։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *