Իմ աջակցությունն եմ հայտնում կազմակերպված հոգեբանական գրոհի թիրախ դարձած մանկավարժին․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Մերձավանի դպրոցի վիճաբանությանը։

Մերձավանի դպրոցի տնօրինուհու հիացմունքը պատճառած յուր սաների «կիրթ խոսք» — ի գագաթնակետը «հորս արևն» — ն։ Ու մի տեսնեք, թե նա ոնց է հալումաշ լինում, քրքրվում, պրճկվում, երբ այդ բառերով դպրոցի սաները «կնքում են» իբր հերթական փաստն ընդդեմ բուլինգի ենթարկվող ուսուցչուհու…

Ես գիտեի թե «թուրքասիրությունը» մանկավարժին ներկայացվող միակ մեղադրանքն է, բայց «հորս արև կրթության» սիրահար և կազմակերպիչ տնօրինուհին ահագին դերաբաժանում է կատարել… Էլ փող չունենալու, էլ փոր ցավելու պատմություններ։ Հատակ։ Անդունդ։ Մարիանյան իջվածք։

Ու այդտեղ տնօրինուհին է’ իր հետ հատակ քաշելով նաև մատաղ սերնդին։ Ու այդ ամենը «Հորս արև» միջնակարգ դպրոցի տնօրինուհու առջև։ Ասես’ սաները սովորած դասը պատմելիս լինեն, նա էլ գորովալից հայացքով «5» է նշանակում դերը լավ խաղալու համար…

Իմ աջակցությունն եմ հայտնում կազմակերպված հոգեբանական գրոհի թիրախ դարձած մանկավարժին ու պահանջում պաշտոնազրկել դպրոցի տնօրենին։ Ես դա առանց բացատրություններ պահանջելու կանեի։ Նա ահագին «բացատրվեց» տեսակադրերում ու դա բավական է հասկանալու համար, որ նրան կրթության կազմակերպում չի կարելի թույլատրել…

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *