Ո՞վ պիտի պաշտպանի պատմության ուսուցչուհուն, որ համարձակվել է ճշմարտությունն ասել. Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մերձավանի դպրոցում կատարվածին և գրել.

«Ո՞վ պիտի պաշտպանի պատմության ուսուցչուհուն, որ համարձակվել է ճշմարտությունն ասել. անցյալ դարասկզբի հայ-թաթարական պատերազմը հրահրել է ցարական Ռուսաստանը:

Ո՞վ է նրա դեմ տրամադրել ծնողներին:

Ուսուցչուհին շատ ճիշտ է ասել. բոլոր ազգերի մեջ էլ կան լավ եւ վատ մարդիկ: Եթե համաձայն չեք, գրադարաններից հավաքեք և Հանրապետության հրապարակում հրկիզեք Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Այնտեղ մի մարդասեր թուրքի կերպար կա»:

Մերձավանի դպրոցում ծնողները և աշակերտները դասադուլ են հայտարարել, դժգոհել պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *