«Ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը»․ ՀՀ ՆԳՆ

Վերջին օրերին տարբեր նյութեր են տարածվում, թե ինչպես են օրեր առաջ Մարմարիկում կորած 2 տարեկան Տիգրանի ծնողները կեղծ զանգեր ստանում։

Ամենասարսափելին եղել է մի զանգ, որի հեղինակը զանգահարել է փոքրիկի հորը ու միացրել երեխայի լացի ձայն, ապա անջատել հեռախոսը։

«ՆԳՆ ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել նրան»,- այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ երեխային որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ փոքրիկը կորել է մայիսի 4-ին։ Դիտարկվում են տարբեր վարկածներ, որոնողական աշխատանքներն իրականացվում են թե՛ գետում, թե՛ այլ վայրերում։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *