Երևանում ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով․ Մանրամասներ

Երևանում ուժգին քամու ժամանակ տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել բակում գտնվող 36 շաբաթական հղի կնոջը. բժիշկներին հաջողվել է փրկել մոր եւ երեխայի կյանքը:

«Էրեբունի» ԲԿ-ից հայտնում են, որ հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը:

Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը:

Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խոր վնասվածքով: Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *