Մարզերում մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։
Մայիսի 11-15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։
Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նյութի աղբյուր