Ներսիկ ջան, պարտվեցինք, որովհետև դուք նախընտրեցիք ձեր երեխաներով ապրել և աշխատել ոչ թե Հայաստանում , այլ այնտեղ, որտեղ հայի գրպանը փող կա

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Ներսիկ ջան, պարտվեցինք, որովհետև դուք նախընտրեցիք ձեր երեխաներով ապրել և աշխատել ոչ թե Հայաստանում կամ առավել ևս Արցախում, այլ այնտեղ, որտեղ հայի գրպանը փող կա ու ռազմահայրենասիրական պաթոսով միայն կարող եք ամերիկյան մայրցամաքից «Արազն անցնել այն ափը»…

Որովհետև ձեր զավակները նախընտրեցին ոչ թե զենք ստեղծող գիտնական դառնալ ու որսորդական հրացանի փոխարեն բալիստիկ հրթիռ ստեղծել, ոչ թե զինվորական դառնալ, այլ փող աշխատող երգիչ…

Որովհետև ձեր խավը միշտ ուզեցել է մեծ հայրենիքի գինն ու զոհերը ձեր ընտանիքներից չլինեն, այլ մեր ընտանիքներից…
Որովհետև այդպես էլ չես իմացել, թե ինչի շնորհիվ ենք հաղթել Արցախյան պատերազմը ու կարող ես մանկապարտեզի հեքիաթ հորինել որսորդական հրացանով հաղթելու մասին…

Երգդ երգի, փողդ աշխատի, կուշտ կեր, որտեղ հաց, ընդեղ կաց։ Դուք ուր, խիղճն ուր…
Սա էլ գրեցի, որովհետև հարց ես տվել…
Մի հարց էլ մենք քեզ տանք. Ձեր տանից քանի մարդ է կռվել?

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *