Պետրոս Ղազարյանը գրում է.
ԳԺԱՆՈՑ
Ուրեմն Արծրուն ի հետ հարցազրույց ենք անում Երկրորդ համաշխարայինի մասին։
Մյուս օրը News.am ը գրում է թե Արծրունն ասել է ,որ Գերմանիայի հաղթանակը Հայաստանին ավելի ձեռնտու էր։
Եվ մի վայնասուն ա սկսում ֆեյսբուքում։
Մի ինքնահռչակ քաղտեխնոլոգ պարսավում է Հանրայինը ,եկեղեցուն երկար տարիներ հայհոյած մի ինքնուս քաղաքագետ դրա մեջ անգլոսաքսոնյան խմբակային դավաճանություն է տեսնում ,Սպուտնիկ Արմենիայում Զախարովայի բերան աշխատող մի անալիտիկ հայ ազգի ինքնաոչնչացումն ա կանխատեսում,Հայաստանի մասին օրը մի սուտ գրող ՏԱՍՍ ի թղթակիցը բնականաբար միանում է այս դատապարտման արշավին,Քոչարյանի լրատվամիջոցի մի խմբագիր սպառնում ու սպառնումա)։
Մի խոսքով բոլորը չթվարկեմ։
Իսկ ինչ ա եղել իրականում։
Իրականում News.am ը կեղծ մեջբերում է արել Արծրունից։
Արծրունը եթերում նման բան չի ասել։Նա պարզապես պատմել ա Գերտրուդա օպերացիայի մասին ,որը վաղուց հայտնի է թե աշխարհի թե Ռուսաստանի մասնագետներին,պատմաբաններին։
Զավեշտն այն է,որ եթե այդ սուտի հայրենասերները հաղորդումը տեսած լինեին ,կիմանային որ Արծրունը նման բան չի ասել։Չեն տեսել ,բայց դատապարտում ,վրդովվում ու վերլուծում են։։
Նյութի աղբյուր