Օգտատեր Սևակ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ կից գրելով. «Ընկերնե՛ր, ահա գետ իջնող հատվածները, երեխայի ընկնելը ուղղակի հնարավոր չէր։
Տեսանք՝ դիմացի սարում երեք մեծ արծիվներ, մեզ միացել էին նաև այլ կամավորներ, զննեցինք դրոնով գագաթները, սարում կասկածելի հատվածները մոտոներով ստուգեցին։
Համագործակցել ենք փրկարարների հետ, սուզորդները ջրային կամերաներով էին ստուգում, առաջին օրվանից ամբողջ գյուղը ոտքի է ելել, ստուգել են տներ, դրսի զուգարաններ, աղբամաններ, անգամ կողքի գյուղացիք են միացել որոնումներին։ Աղոթենք, որ երեխան ողջ գտնվի»:
Նյութի աղբուր