Կմիանա՞ Մարտուն Գրիգորյանը իր ընտանիքի քավորին սպանողի ընտանիքին. բա թասիբը՞

Վարդանիկի եղբորորդին Մարտուն Գրիգորյանի տան դիմաց կրակել էր նրա երեխաների քավոր Հարություն Խաչատրյանի և նրա մերձավոր Շեկոյի ուղղությամբ։

Շեկոն տեղում մահացել էր, իսկ Քավոր Հարութի կյանքը հնարավոր էր եղել փրկել։ Հատկապես սարսափազդու է այն, որ սպանության ժամանակ ներկա է եղել Քավոր Հարութի անչափահաս աղջիկը։ Այս արյունոտ պատմությունը ծագել էր Մարտուն Գրիգորյանի և Վարդանիկի էլ ավելի վաղ արմատներ ունեցող թշնամանքից, որը ուղեկցվել է մի շարք միջադեպերով, որոնցից ամենաարյունալին սակայն սա էր։

Եվ ահա այսօր Մարտուն Գրիգորյանը երկընտրանքի առաջ է. մոռանալ ընտանիքի քավորի արյունը, որը թափվել է վերջինիս անչափահաս աղջկա աչքերի առաջ և միանալ նրան սպանողի ընտանիքին՝ ընտանիքի գլխավորին Գյումրիում քաղաքապետ սարքելով, թե՞ պահել թասիբը՝ մերժելով «Խմբակային բռնաբարություն» դաշինքի մեկնած ձեռքը։

Հ.Գ. Դեռ ցայսօր էլ շատ գյումրեցիներ պնդում են. Քավոր Հարութի և Շեկոյի վրա կրակողը իրականում ոչ թե Վահե Ղուկասյանն է եղել, այս Սպոն՝ Վարդանիկի որդին։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *