Ովքե՞ր կարող են ստանալ 50 հազարական դրամի աջակցություն

Կառավարությունն ապրիլից կկրճատի տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։

Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

Նախորդ տարեվերջից նոր ծրագիր է ընդունվել, որը տրամաբանական շարունակությունը պետք է լիներ 40+10 հազար դրամ ծրագրի։ Մանուչարյանի խոսքով՝ 2025 թվականի հունվար ամսից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար գործում է աջակցության ծրագիրը, իսկ 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը հունվարից այլևս չի գործում.

«Դրա փոխարեն ընտանիքի ամեն մի անձին 50 հազար դրամի չափով աջակցության ծրագիր ենք գործարկել, որը բոլորի համար չէ ու առաջիկա ամիսներին գնալով նվազելու է: Այս պահին ոչ միայն խոցելի խմբերը, այլ բոլորը, հունվարից մինչև մարտ ամսվա վերջ ստանալու են անձը 50 հազար դրամ, իսկ արդեն ապրիլից ստանալու են թիրախային խմբերը՝ որոնք են ՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, կերակրողին կորցրած անձինք, մինչև 18 տարեկանները և կենսաթոշակառուները։

Այս անձինք ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ստանալու են անձը 40 հազար դրամ աջակցություն, իսկ արդեն հուլիսից այդ 40 հազարը կդառնա 30 հազար դրամ», -ասաց Մանուչարյանը:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *