«Մենք բոլորին բոլոր ձևերով պատասխանում ենք համահունչ, կպատասխանեն մեզ փողոցային լեքսիկոնով, կստանան փողոցային լեքսիկոն, կուզեն ծեծ՝ կստանան ծեծ, եթե մեր հետ գնան այդ տարբերակով», այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հայհոյել և սպառնացել է ակտիվիստ Արթուր Չախոյանին և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։
«Ես իմ անունից եմ ասում, էն տարբերակին, որին կդիմի դիմացինը, կստանա նույնը։ Մենք բոլոր տարբերակներին պատասխանում ենք համահունչ։ Բայց այն, ինչի մասին դուք հարցնում եք, ես այս պահին մանրամասն չեմ տիրապետում»,- նշեց Խաչատրյանը։
Մեր հստակեցնող հարցին՝ արդյոք իրենց համար ծեծի լեզո՞ւն է ընդունելի, ավագանու անդամն արձագանքեց։ «Ո՛չ, ասացի, եթե մեր հետ նույնիսկ այդ լեզվով կխոսեն, կստանան նույնը»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/885575.html