աշխատակցին՝ ասաց բլոգեր Արթուր Չախոյանը: «Հիմա հանրային քննարկում է ընթանում»,- արձագանքեց աշխատակիցը: «Այսինքն՝ դուրս չի գալո՞ւ. բան ունեմ ասելու»,- հարցրեց Չախոյանը:
«Ես էլ քեզ բան ունեմ ասելու, բայց առանց կամերայի՝ հետո… դու պիտի պատասխան տաս՝ էս շենքի բոլոր տղերքին ես վիրավորել»,-նշեց աշխատակիցը՝ հավելելով. «Դու լավ տղա չես»: Չախոյանն արձագանքեց. «Լավ տղեն դու չես»: «Արա՛, հանգիստ խոսա»,- միջամտեց մեկ այլ աշխատակից՝ հրելով բլոգերին: Ծեծկռտուք սկսվեց, որին շտապեց միանալ նաև վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ բռունցքներով հարվածներ հասցնելով Արթուր Չախոյանին:
Հիշեցնենք՝ նախորդ օրը Չախոյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հանրայնացրել էին թաղապետի հայհոյախառը ձայնագրությունը, ակցիա իրականացրել թաղապետարանի շենքում:
Նյութի աղբուր