Երկրաշարժից հետո Գյումրիում և Արթիկում արձանագրվել են փլուզման դեպքեր.  ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկություններ է հաղորդում

Մարտի 8-ի, ժամը 12:30-ի դրությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը Գյումրի և Արթիկ քաղաքներից ստացել է երկու ահազանգ: Աս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Գյումրիում, ըստ նախնական տվյալների, փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը՝ մոտ 2քմ։

Արթիկում, ըստ նախնական տվյալների, շենքերից մեկի 5-րդ հարկից ընկել է 2 քար։ Փրկարարները հեռացրել են թուլացած ևս 2 քար։

Այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են»,-գրել է Սարգսյանը։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *