Հայաստանի բուժհիմնարկներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել․ Ո՞րն է պատճառը․ Մանրամասներ

Ֆլյուորոգրաֆիան՝ որպես բժշկական ախտորոշիչ մեթոդ, կդադարի գործել ՀՀ բուժհիմնարկներում. փետրվարի 13-ին կառավարությունը կողմ է քվեարկել առողջապահության նախարարության որոշման նախագծին։

Որոշման մեջ նշվում է, որ ժամանակակից բժշկության մեջ ֆլյուորոգրաֆիան, որպես ախտորոշման մեթոդ, արդեն կորցրել է իր արդիականությունը: Սա պայմանավորված է մի շարք կարևոր գործոններով:

Առաջին հերթին, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման ցածր արդյունավետություն: Շատ դեպքերում բժիշկները ստիպված են լինում լրացուցիչ նշանակել ռենտգենաբանական կամ այլ ճառագայթային հետազոտություններ, ինչպիսիք են թվային ռենտգենը և համակարգչային տոմոգրաֆիան:

Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրում շահագործվող ֆլյուորոգրաֆ սարքերը, ներառյալ շարժական տարբերակները, ծայրահեղ հնացած են՝ հիմնականում արտադրված 1970-1980-ական թվականներին:

Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ սարքերի ուղեկցող փաստաթղթերը չեն պահպանվել, արտադրող ընկերությունները դադարել են գործել, պահեստամասեր այլևս չեն արտադրվում, բացակայում են պաշտոնական ներկայացուցչություններ։ Այս ամենի արդյունքում անհնար է դառնում սարքավորումների պատշաճ սպասարկումն ու շահագործումը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *