«20 վայրկյան տևող տեսանյութում Նիկոլը 3 ֆոկուս է անում». Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Եվ նորից մեր ֆոկուսնիկ վարչապետը: Ընդամենը 20 վայրկյան տևող տեսանյութում նիկոլը երեք ֆոկուս է անում:

1) «Թել-Սել»-ի տերմինալով կարողանում է գնել մեկ ուղևորատոմս, այն դեպքում, երբ մեկ տոմսը արժե 150 դրամ, իսկ տերմինալը 50 դրամանոց մետաղադրամ չի ընդունում:

2) Կրկեսի խաչմերուկից Պռոշյան փողոց գնալու համար նստում է 7 համարի ավտոբուսը, որը Պռոշյան փողոցով երբևէ անցած չկա:

3) Մեր ֆոկուսնիկը, նստելով 7 համարի ավտոբուսը, արդեն Պռոշյան փողոցում իջնում է 11 համարի ավտոբուսից: Պռոշյան փողոցով անցնում է երկու ավտոբուս` 11 և 49 համարների:
Էս մի ներկայացումդ էլ չստացվեց, մտահաղացման համար՝ 2, կատարելու համար՝ 1: Նստի՛ր դեբիլ»:

Աղբյուրը` Հրանտ Ավետիսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *