«Ադրբեջանը համաձայնել էր 120 հազար արցախահայերի անխոչընդոտ հայրենազրկմանը՝ պայմանով, որ 5 հայ ինքնակամ հանձնվի»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր լսեցի ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին: Այն, ինչ գրելու եմ ստորև, վստահաբար գիտի, ինձանից տասնյակ անգամ լավ գիտի պարոն Միրզոյանը:

Այդ պատճառով՝ ստիպված եմ բացահայտ գրել, թեև նախկինում էլ եմ գրել, բայց ոչ այնքան բացահայտ, որ չասեք՝ թուրքը տեսնում է կամ թուրքի ջրաղացին եմ ջուր լցնում:
Թուրքի ջրաղացին ջուր են լցնում մեր պատմությունը կեղծողները: Ու մենք մեր պատմությունը երբեմն ավելի ենք կեղծում, քան թուրքերը:

Ադրբեջանը Եվլախի բանակցություններում և հետագա շփումներում համաձայնվել է հեշտացված, գրեթե առանց ստուգման 2023 թվականի սեպտեմբերի վերջին օրերին Արցախի հայության անխոչընդոտ հայրենազրկմանը երկու հիմնական պայմանով.
ա/ լուծարում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
բ/ բոլոր 120 հազար հայերը կարողանում են անխոչընդոտ հեռանալ, պայմանով, որ հինգ հայեր, որոնցից երկուսը՝ անհապաղ ինքնակամ հանձնվում են Ադրբեջանին:

Դավիթ Բաբայանը դա արել է, Ռուբեն Վարդանյանը չի արել ինքնակամ:
Ավելին, Ադրբեջանը նաև 120 տոննա բենզին է տրամադրել, որպեսզի Արցախի հայերը կարողանան այդ բենզինը լցնել իրենց մեքենաները և մեքենաներով հեռանան Արցախից:
Սա է դառը, դառնագույն ճշմարտությունը:

Ես իմ մասով, իմ հնարավորությունների սահմաններում, թույլ չեմ տալու, որ կեղծվի մեր առանց այն էլ ողբերգական պատմության Արցախյան այս դրվագը: Թույլ չեմ տալու իմ գրություններով, իմ հարցազրույցներով, իմ ուսումնասիրություններով, իմ գրքերով:
Իհարկե, Ադրբեջանը պայմանավորվածություններից մի քանիսը չի պահել»։

Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *