Լավ լուր՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար

Լավ լուր՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար: Iravaban.net-ը հայտնում է, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, հունվարի 2-ին և 6-ին:

Նշենք, որ դեկտեմբերի 31-ը երեքշաբթի օր է, հունվարի 1-ը՝ չորեքշաբթի, իսկ 2-ը՝ հինգշաբթի։ Սուրբ Ծնունդը կնշվի երկուշաբթի օրը։

Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսինքն, այն քաղաքացիները, ովքեր աշխատում են շաբաթ օրերին, նրանք կկարողանան դեկտեմբերի 30-ին մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը՝ ամանորյա տոներով պայմանավորված։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AC%D5%A1%D5%BE-%D5%AC%D5%B8%D6%82%D6%80-%D5%A4%D5%A5%D5%AF%D5%BF%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB-30-%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B2-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *