style.news.am/-ը գրում է. Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանը երեկ հանդես է եկել «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը: Miss Yerevan Production-ը, որին պատկանում են մրցույթին Հայաստանի մասնակցության բացառիկ իրավունքները, ինստագրամյան էջում կիսվել է Ադրինեի ելույթից փոքրիկ հատվածով։
Տեսանյութում Ադրինեն հայկական տարազով է, եւ ներկայանում է ազգային պարով։
«Մեր գեղեցկուհին աշխարհին ներկայացավ 19-րդ դարի երեւանյան ազգային տարազով։ Զգեստի հեղինակ`Գեւորգ Շադոյան»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Հայաստանը երեք տարվա դադարից հետո այս տարի առաջին անգամ է մասնակցում «Միսս Աշխարհ» մրցույթին։ Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանը մասնագիտությամբ դերասանուհի է․ նա հեռուստադիտողին առավել հայտնի է Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» սերիալից։
Ադրինեն արդեն մեկնել է Հնդկաստան՝ Թելանգանա նահանգ, որտեղ էլ այս տարի, մայիսի 7-ից մինչեւ 31-ը, անցկացվում է մրցույթը։ Սակայն մինչ մեկնումը գեղեցկուհին բացառիկ հարցազրույց է ունեցել NEWS.am STYLE-ի հետ. մրցույթի պատվիրակ ընտրվելուց, մինչեւ խաղաղության մասին իր «մեսիջը», սերիալում նկարահանվելուց մինչեւ անձնական կյանքն ու երազանքները… մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուր