«Կորած երեխայի հարցի շուրջ մի քանի նկատառում». Նարինե Մանուկյան

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորած երեխայի մասով հստակ մի քանի բան ասեմ, իմ կարծիքով` կարևոր.

1. Մարմարիկից է կորել, ուրեմն կողքի ԲՈԼՈՐ բնակավայրերի, գյուղերի, համայնքների մարդիկ պետք է հնարավորինս ուշադիր լինեն, չորս կողմը նայեն՝ տարօրինակ վարքագծով հարևաններին, տեղի հարբեցողներին, թմրամոլներին, ինչ ասես կարող է պատահել, օրինակ` փախցնեն-տանեն ու փրկագին ուզեն:

2. Ծնողներին ՉՄԵՂԱԴՐԵԼ:
Մեղադրել կարող են բոլորը, մանավանդ մեր հիվանդ ու բևեռացված հասարակության մեջ, բայց ամեն մեկդ մյուսին մեղադրելուց առաջ ձեզ նայեք, ձեր պահած, դաստիարակած երեխուն նայեք ու ԼՌԵ՛Ք:
Դժբախտությունը գալուց չի հարցնում, գալիսա ու տապալումա, անգամ ամենաուշադիր, զգոն ու իրազեկ մարդկանց:

3. Ինչ-որ բան նկատելիս ինքնագործունեություն չանե՛ք, զանգեք ոստիկանություն, անգամ եթե մանրուք եք նկատել, որ կարող է որևէ կապ ունենալ այս թեմայի հետ:
Ոչ մի մանրուք նման իրավիճակներում անկարևոր չէ և կարող է փրկօղակ դառնալ:
Երեխեքի հետ կապված ինչ-որ վատ շղթա է` կորչում են, խեղդվում են… Հուսամ` փոքրիկը կգտնվի և կավարտվի էս ամենը»:

Աղբյուրը` Նարինե Մանուկյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *