Լենինգրադի մարզում 37-ամյա հայազգի քաղաքացի է մահացել «Ռուսական համայնք» գրությամբ համազգեստով տղամարդկանց այցից հետո բնակարան։ Այս մասին հայտնում է «Դոժդ»-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Վսևոլոժսկում։ 37-ամյա հայը հանգստանալիս է եղել բնակարանում բնակարանի սեփականատիրոջ 46-ամյա որդու և Սոչիից ժամանած 24-ամյա ծանոթուհու հետ։
Ինչ-որ պահի անհայտ անձինք սկսել են թակել նրանց դուռը։ Սեփականատիրոջ որդու խոսքով՝ հինգ հոգի ներխուժել են իրենց տուն: Նրանք ներկայացել են որպես ոստիկան, սակայն նա նկատել է «Ռուսական համայնքի» խորհրդանիշները նրանց հագուստի վրա։
46-ամյա տղամարդուն հարվածել են էլեկտրաշոկով և փակել զուգարանում։ Նրա ծանոթները տեղափոխվել են սենյակներից մեկը, որտեղ, ենթադրաբար, ավելի ուշ հրդեհ է բռնկվել։
«Մահացել է ծնունդով հայ տղամարդը, նրա հետ սենյակում գտնվող աղջկան գտել են պատուհանի տակ ծանր վիճակում»,- հայտնում է լրատվամիջոցը։
Դեպքի հիման վրա քննիչները քրեական գործ են հարուցել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Տեղական լրատվամիջոցներում հայտնվել է դոմոֆոնի տեսախցիկով արված տեսանյութ, որտեղ երևում են սև հագուստով մարդիկ։
Թե ինչու է նման այց եղել, և ովքեր են համազգեստով տղամարդիկ, ինչ են փնտրել, դեռևս չի հստակեցվում:
Նյութի աղբուր