Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից

Մայիսի 7-ին իրավապահների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել են Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի փողոցային հատվածում հայտնաբերված մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը 15-ամյա Սուսաննա Ս․-ն էր։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով, աղջիկը հաշվառված է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, սակայն փաստացի բնակվում էր Երևանի վարչական շրջաններից մեկում և իրեն ցած է նետել նշված շենքի տանիքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի բարձրահարկ շենքերից մեկի փողոցային հատվածում հայտնաբերվել էր երիտասարդ աղջկա մարմին:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *