ՌԴ-ն 2026-ին խաղադրույք կանի միայն մեկ թեկնածուի վրա, պետք է հարվածի պատրաստ լինենք

Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի կարծիքով՝ հատուկ ծառայությունները մի քանի անգամ տեսել են, որ Հայաստանում հեղաշրջման փորձեր են արվում, որոնց հետքերը տանում են դեպի Ռուսաստան, սակայն պատշաճ հետևություններ չեն արվել։

Civic.am-ի հետ զրույցում Առաքելյանը նշեց, որ Ռուսաստանի վարձկաններն այսօր էլ փորձում են Հայաստանում հրահրումներ ստեղծել նոր ընտրությունների նախաշեմին՝ իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար։

Բագրատ Առաքելյանի դիտարկմամբ՝ որքան էլ այսօր տարբեր ուժեր փորձում են ներկայանալ որպես Ռուսաստանի թեկնածու, ՌԴ ղեկավարը 2026-ին խաղադրույք կանի միայն մեկ գործչի՝ Ռոբերտ Քոչարյանի վրա, որը, նրա խոսքով, Պուտինի ընկերն է. «Ռոբերտ Քոչարյանը շատ պարզ ցուցադրում է, որ հենց ինքն է որ կա, բայց պետք է հասկանալ, որ եթե մենք գործ ունենք ռուսական որևէ ներխուժման հետ, ապա դա Ռոբերտ Քոչարյանն ու իր կլանն է։ Անիմաստ է ուրիշ տարբերակ դիտարկել, պետք է պատրաստ լինենք հարվածը ստանալ հենց այդ ուժերից ու ռուսական ռազմաբազայից»։

Խոսելով երկրորդ և երրորդ նախագահների հարաբերությունների մասին և մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք վերջնարդյունքում նրանք կհաղթահարեն տարաձայնությունները և կմիավորվե՞ն, Բագրատ Առաքելյանն ասաց. «Նրանք հիմա էլ են միավորված։ Այն, թե իբր Սերժ Սարգսյանը Քոչարյանի հետ տարաձայնություններ ունի՝ այդպես չէ։ Նրանք երկուսով ոչ թե իրենց քաղաքական կյանքն են ձեռք ձեռքի տված, այլ Ստեփանակերտի Կոմունիստական կուսակցության պրոպագանդայի բաժնի աշխատակիցներն էին՝ դեռ 80-ականներին։ Պարզապես ժամանակին հայտնվեցին այնտեղ, որտեղ հայտնվեցին՝ հասան բարձունքների ու տապալեցին մեր ժողովրդի ապագան։ Մենք կորցրինք 20 տարի… ասում են՝ մեր ժամանակ զարգացում էր, բայց մեր հիմնական տնտեսական օբյեկտները հանձնեցինք Ռուսաստանին։ Մենք այսօր Ռուսաստանից գազ ենք ներկրում, որը հազարավոր կիլոմետրի վրա էր, և շնորհիվ այդ նույն Ռուսաստանի ու իրենց կողմից կնքված պայմանագրերի իրավունք չունենք մեր հարևան Պարսկաստանից այդ նույն քանակի գազ ներկրել։ Ո՞նց ստացվեց, որ իրենք մեր երկիրը ստրկացրեցին ու սարքեցին ռուսական գուբերնիա»։

Խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունների մասին, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, մեր զրուցակիցը նկատեց, որ դա պարզ ճշմարտություն է, սակայն նաև հարցադրում արեց. «Ինքն Ամերիկա չի բացահայտել, մենք այդ ազդեցությունը տարիներ շարունակ տեսնում ենք։ Ե՞վ… ի՞նչ է հետևելու, արձանագրեցինք, որ հիբրիդային պատերազմ է, Ռուսաստանն ուզում է մեզ օկուպացնել, ի՞նչ քայլեր եք դուք ձեռնարկում այսօր, ո՞րն է ձեր «exit պլանը»»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *