Երեկ՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի շրջանակում ականատես եղանք քաղաքական լարվածության մի դրվագի, որն ընդդիմությունը հերթական անգամ փորձ է անում ներկայացնել խեղաթյուրված և իրականությունից կտրված։
Վարչապետը, իր ելույթի ընթացքում արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների անընդհատ հրահրող ելույթներին, ձեռքով հպվեց պարանոցին՝ հստակ և բառացիորեն ասելով. «Այստեղս եք հասցրել»։
Սակայն, ինչպես միշտ, որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ և ակտիվիստներ վարչապետի շարժումը վերածեցին կեղծ քարոզչական նյութի՝ պնդելով՝ իբր վարչապետը «վիզ կտրելու» ժեստ է արել։
Սա անլուրջ և անհեթեթ մեկնաբանություն է: Նիստին ներկա եղած ընդդիմադիր պատգամավորներն էլ կարող են փաստել, որ վարչապետը ոչ թե «սպառնացել է վիզ կտրել», այլ բառացիորեն նշել է. «այստեղս եք հասցրել»:
Ակնհայտ է, որ երեկվա նիստում ընդդիմությունը բացարձակ մերկացավ: Այժմ նրանք փորձում են իրենց վարքն ու անզորությունը քողարկել կեղծ լուրերով և իրականությանը չհամապատասխանող վերնագրերով ու մանիպուլյատիվ մեկնաբանություններով։
Փաստերը մեկնաբանության կարիք չունեն:
Նյութի աղբուր