Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելով. ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնում

Մայիսի 4-ից 6-ը ընկած ժամանակահատվածում Մարմարիկ բնակավայրում, Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 139 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և

կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարազատներն ու փրկարարները մայիսի 4-ից փնտրում են 2-ամյա Տիգրանին։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *