րոպեում երեխան դեպի գյուղ է գնացել, թե դեպի գետ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում մանրամասներ են պատմում անհետ կորած 2 տարեկան երեխայի հարևանները:
Ամբողջ գյուղն է կանգնած, որոնում են, փրկարարները սառը ջրում 24 ժամ է` փնտրում են, ասում են նրանք:
Հարևանուհի կինն էլ պատմում է, որ վերջինն իր հետ է երեխան եղել, մտել է իր տուն, կոնֆետ է վերցրել, հետո ճանապարհել է երեխաներին իրենց տուն: «15-20 րոպե հետո հայրը եկել է, թե` Տիգրանը ձեր տա՞նն է»,- պատմում է վշտացած կինը:
Ըստ մեկ այլ հարևանի` գետը հեռու է, երեխան գետ չէր հասնի, «բայց տան մոտով առու է գնում, գուցե առուն է ընկել, առուն է տարել գետը»: Ըստ նրա` ինքը հույսեր ունի, որ երեխան ողջ կգտնվի, նա մայիսի 9-ին կդառնա 2 տարեկան:
Առավել մանրամասն` տեսանյութում:
Նյութի աղբուր