«Մոլդովայում այն քաղաքական գործիչները, որոնք գնում են Մոսկվա, վերադառնալիս օդանավակայանում ձերբակալվում են»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը՝ նկատելով, որ ՀՀ-ն այստեղ գործ ունի անելու այն գործիչների դեմ, որոնք գնում են Մոսկվա, ստանում իրենց հերթական «մեթոդիչկան», հետ գալիս աշխատելու Հայաստանի դեմ:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունների մասին՝ Բլեյանն ասում է՝ դրանք ուղղված էին Իլհամ Ալիևին. «Որ այն, ինչ դու հայտարարել էիր 2020 թվականին, որ արցախահայերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ես վերահաստատում եմ»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում
Նյութի աղբուր