Ով է 6 օր առաջ անհետ կորած աղջիկը

Մանկական երկաթուղու տարածքում օրերս կորած աղջկան դեռ չեն գտել:

Ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։

Երեխան՝ Մայա Բորյատինսկայան, Ուկրաինայի քաղաքացի է, նրա հայրը նույնպես տեղում մասնակցել է որոնողական աշխատանքներին։ Երեխայի կորելու մասին համացանցում տարածել էր օգտատեր Գոհար Մարտիրոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար հրապարակելով։

Armlur.am-ին ՆԳՆ-ից փոխանցեցին, որ անչափահասի գտնելուն ուղղված որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են։

Իսկ ահա, Քննչական կոմիտեից խոստացան պատասխանել, սակայն ArmLur.am-ի տեղեկություններով վարույթ կա հարուցված։

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Մայա Բորյատինսկայայի մայրիկի հետ, սակայն վերջինս հուզված էր և չմեկնաբանեց որևէ կերպ, խնդրեց պարզապես հնարավորինս իրազեկել քաղաքացիներին։

Հարկ է նշել, որ արդեն 6 օր է, աղջիկը որոնվում է։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *