Ռուսաստանն զգուշացնում է Նաթանյահուին և Էրդողանին ընդունել պատրաստվող Ադրբեջանին

Ադրբեջանի խորհրդարանի՝ արտաքին միջամտությանը հակազդման հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանական մոտ երկու տասնյակ ռեսուրսների վրա կիբերհարձակման հետևում ռուսական հաքերային կազմակերպություն է, որը ենթակա է այդ երկրի հատուկ ծառայություններին և հարձակումներ է գործում այլ երկրների տարբեր համացանցային ռեսուրսների, այդ թվում պետական կայքերի վրա:

Ադրբեջանցի խորհրդականը հայտարարել է, թե այդպես Ռուսաստանը պատասխանում է «Ռուսական տան» փակման հետ կապված գործողություններին: Ուշ չէ՞ արդյոք դրանց պատասխանելու համար, եթե այդ գործողությունները ծավալվում էին ամիսներ առաջ: Հավանաբար, ադրբեջանցի խորհրդականը չի ցանկանում խոստովանել այդօրինակ կիբերհարձակման բուն պատճառը: Ռուսաստաննն ըստ ամենայնի այդպիսով ոչ թե պատասխանում է Բաքվին, այլ այսպես ասած՝ նախազգուշացնում:

Մայիսի 7-11-ը Բաքու է ժամանում Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Մայիսի 10-ին էլ սպասվում է Էրդողանի այցը: Այս ժամանակագրությունը մեծ է դարձնում հավանականությունը, որ Բաքվում կարող է տեղի ունենալ Էրդողան-Նաթանյահու հանդիպում, կամ հաղորդակցություն, որտեղ սակայն Բաքուն հարթակն է և տեխնիկական կազմակերպիչը, իսկ քաղաքական բովանդակության նախաձեռնողն ըստ ամենայնի Լոնդոնն է, որը հատուկ հարաբերություններ ունի բոլոր երեքի հետ էլ:

Հատկանշական է, որ Իրանի նախագահի Բաքու կատարած այցից անմիջապես հետո՝ ապրիլի 29-ին, Բաքու էր զանգահարել Բրիտանիայի եվրոպական հարցերի նախարարը: Ըստ այդմ` հասկանալի է, թե ինչու՞ կարող էր Ռուսաստանը տեսնել Բաքվին նախազգուշացնելու կարիք:

Չի բացառվում անգամ, որ Մոսկվան ունեցել է մտավախություն, որ Ալիևը կարող է նաեւ մայիսի 9-ին չմեկնել Կարմիր հրապարակի շքերթին մասնակցելու: Ռուսաստանն ըստ ամենայնի Ադրբեջանի հանդեպ կիբերգրոհով փորձել է բարձրացնել Իլհամ Ալիևի զգոնությունն ու ամրապնդել հիշողությունը, որպեսզի Նաթանյահուին և Էրդողանին հյուրընկալելու գլխապտույտից նա չմոռանա Մոսկվայի մասին:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *