Երևանը՝ տարածաշրջանի առաջին «Պաշտպանված սրտի քաղաքը». փողոցներում դեֆիբրիլյատորներ են տեղադրվել

Երևանը դարձել է տարածաշրջանի առաջին «Պաշտպանված սրտի քաղաքը»՝ համապարփակ լուծումներով, վերապատրաստված կամավորներով և կենսական տեխնոլոգիաներով:

Երևանի քաղաքապետարանը «Հենար» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում:

Սա աննախադեպ, համապարփակ լուծում է, որը միավորում է կրթություն, ժամանակակից բժշկական սարքավորումներ և նորարարական ՏՏ համակարգ։ Այս ամբողջական մոտեցումը նպաստում է «վերակենդանացման շղթայի» ամրապնդմանը՝ ավելի շատ մարդկանց տալով ապրելու հնարավորություն սրտի հանկարծակի կանգի դեպքում։

Նման կարևոր հաստատությունների համագործակցությամբ Երևանը դարձել է տարածաշրջանի առաջին քաղաքը, որն իրականացնում է հանրային առողջապահությանն ուղղված նման լայնածավալ նախաձեռնություն՝ միանալով այնպիսի խոշոր քաղաքների շարքին, ինչպիսիք են Սիեթլը, Կոպենհագենը, Ամստերդամը, Տոկիոն և Թել Ավիվը։

Երևանի փոքր կենտրոնում արդեն տեղադրվել են ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ (ԱԱԴ) միմյանցից ոչ ավելի, քան 300 մետր հեռավորության վրա։ Սա կենսական կարևոր հեռավորություն է, որը կամավորին թույլ է տալիս վերցնել դեֆիբրիլյատորը և մինչև 6 րոպեում հասնել պատահարի վայր՝ առավելագույնի հասցնելով սրտային արտակարգ իրավիճակներում փրկվելու հնարավորությունները։

Այս սարքերը նախատեսված են սիրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար և կարող են բառացիորեն փրկել կյանքեր՝ մինչև բժշկական խմբերի ժամանումը:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այս կարևոր նախաձեռնության հաջողությանը։

Միասին կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ և անվտանգ բոլորի համար»,- սոցցանցի իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *