Փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան․ Տեսանյութ

Վանկուվերում մեքենան մխրճվել է փողոցային փառատոնի ժամանակ հավաքված ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է, հաղորդում է CBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

Բացի այդ, մի քանի մարդ վիրավորվել է։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն։

Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, մեքենան մխրճվել է ամբոխի մեջ ապրիլի 26-ի երեկոյան, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 20:00-ին։ Դա տեղի է ունեցել Արևելյան 41-րդ պողոտայի և Ֆրեյզեր փողոցի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում փառատոնը։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *