«Կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան»․ Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) թարմացրել է 2025 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը։
Հունվար-մարտ 2025թ. — Օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները շրջանների մեծ մասում պահպանվել են նորմայից բարձր՝ բացառությամբ Խաղաղ օվկիանոսի հասարակածային կենտրոնական հատվածի:

Մայիս-հուլիս 2025թ. — Սպասվում է, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանը կլինի միջինին մոտ։ Էլ-Նինյո–Հարավային տատանումը (ԷՆՍՕ) կլինի չեզոք փուլում։
Ատլանտյան օվկիանոսի հասարակածային հատվածում ջրի մակերևույթի ջերմաստիճանը կշարունակի մնալ նորմայից մի փոքր բարձր՝ հյուսիսային և հարավային շրջաններում։

Օդի ջերմաստիճան
Հաշվի առնելով սպասվող օվկիանոսի շարունակվող տաքացումը (բացառությամբ Խաղաղ օվկիանոսի որոշ շրջանների), կանխատեսվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ գրեթե բոլոր մայրցամաքային տարածքներում։
Ամենահավանական բարձր ջերմաստիճանների շրջաններ՝

▪️ Հյուսիսային Աֆրիկա
▪️ Մադագասկար
▪️ Ասիա (բացառությամբ Հնդկական ենթացամաքի)
▪️ Հարավային Ամերիկա
▪️ Կարիբյան ավազան
▪️ Կենտրոնական Ամերիկա
▪️ Հյուսիսային Ամերիկա
▪️ Ավստրալիա
▪️ Նոր Զելանդիա
▪️ Եվրոպա

Տեղումներ
Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում տեղումների բաշխումը նմանեցվում է թույլ Լա Նինյա պայմաններին՝ չնայած Նինյո ինդեքսների չեզոք կանխատեսմանը։
Տեղումների պակասի հավանականություն՝
▪️ Արևելյան Եվրոպա
▪️ Կենտրոնական Ասիայի արևմտյան շրջաններ
Տեղումների նորմայից բարձր քանակի հավանականություն՝
▪️ Հնդկական ենթացամաք
▪️ Արևելյան Ասիա
▪️ Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտք»։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *