«Եթե օրակարգում եղավ, որ պետք է արտահանձնեն, դրա հետ կապված պոզիտիվ պարտավորություն է կրում ընդունող երկիրը, վերջինիս առողջության և անվտանգության հետ կապված։
Բայց, միաժամանակ ես դրա հետ կապված դիրքորոշում եմ հանձնել, որ քաղաքական հաշվեհարդարի ռիսկ եմ տեսնում, բոլոր բացասական հետևանքներով, արտահանձնումից հետո իրականացվող գործառույթների հետ կապված»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի (Դոկ) պաշտպան Լևոն Բաղդասարանը։
Պաշտպանը շեշտում է՝ հայտնել է իր կարծիքը դատախազության պահանջի ոչ իրավաչափ լինելու մասին, սական վերջին խոսքը դատարանինն է։
«Ես իմ կարծիքը հայտնել եմ, գտնում եմ, որ դատախազության պահանջը իրավաչափ չէ և ենթակա է մերժման, բայց դրա վերջին գնահատական տվողը դատարանն է։
Նյութի աղբուր