ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԴԱՌՆԱ՞ ԿՐԿԻՆ 100 ԴՐԱՄ

Երեւանի քաղաքապետարանի Ֆինանսավարկային եվ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քիչ առաջ ավարտվեց բուռն նիստը։ Ի սկզբանե լարված մթնոլորտում քննարկվեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության՝ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ նախագիծը։

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է ավտոբուսների եւ մետրոյի համար ուղեվարձը սահմանել 100 դրամ, իսկ տրոլեյբուսի համար՝ 50, փաթեթներն էլ ավելի էժան։ 

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ի վերջո, այս նախագիծը հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն, սակայն այն քննարկվելու է մարտի 18-ի ավագանու նիստում։

Հիշեցնենք՝ «Մայր Հայաստանի» նախագիծը 17.000 քաղաքացու ստորագրությամբ է հասել օրակարգ․ քաղաքացիները ստորագրել էին տրանսպորտի թանկացման դեմ։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *