Բացառո՞ւմ եք, որ Մեղրիով միջանցք եք տալու Ադրբեջանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց լրագրողը:
«Օրեր առաջ ես հատուկ գրավոր տեքստ եմ գրել, որ բանավոր տեքստերը չձևափոխվեն»,- կոնկրետ հարցից խուսափեց վարչապետը:
«Ուղիղ հարց եմ տալիս` բացառում եք, որ Ադրբեջանին Մեղրիով երբևիցե միջանցք կամ ճանապարհ տալու եք»,- համառեց լրագրողը:
«Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ ՀՀ-ն պատրաստ է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցման բոլոր ուղիներն ապաշրջափակել, այդ թվում` Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության շրջանակներում: Եվ դա հստակ ձևակերպել եմ բազմիցս»,- ասաց Փաշինյանը:
Այդ ճանապարհները լինելու են Հայաստանի՞ վերահսկողության ներքո հարցը հունից հանեց Փաշինյանին:
«Տալու ենք, ճանապարհ տալու ենք, այո, տալու ենք: Սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին: Երբ որ դա լինի, հաջորդ վայրկյանին պատրաստ ենք մեր առաջարկն իրականացնելու»,- զայրացած ասաց Փաշինյանը
Նյութի աղբուր