Խաչատուր Սուքիասյանին նկատել են Մոնակոյի Մոնտե Կառլո խաղատանը․ տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին նկատել են Մոնակոյի Մոնտե Կառլո հանրահայտ կազինոյում։

«Հայաստան Նյուզ»-ի տվյալներով՝ պատգամավորը մի քանի օր է անցկացրել Մոնակոյում, այցելել է խաղատուն, կադրերն արվել են Մոնտե-Կառլո խաղատան շենքում և դրան հարող ռեստորանում։

Նշենք, որ պատգամավորը չի ներկայացել մարտի 4-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նստաշրջանին։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել ԱԺ, պարզելու, թե արդյո՞ք Խաչատուր Սուքիասյանն իրազեկել է ԱԺ աշխատակազմին բացակայելու մասին և ի՞նչ հիմքով է բացակայել նիստերից։

Աժ լրատվականից, հարցմանն ի պատասխան, մարտի 11-ին հայտնել են․ «ՀՀ ԱԺ աշխատակազմն այս պահի դրությամբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բացակայության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստացել»։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *