Սպանության համար դատված Վարդանիկի եղբորորդին բանտում «ընկերացել է» բենզինի հետ

Մեր տեղեկություններով 17 տարի ազատազրկամ մեջ գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի առողջական վիճակը վատ է, պատճառը բենզինն է։

Նա բենզինը օգտագործում է ոչ նպատակային եղանակով և ցավոք սրտի ձեռք է բերել մի շարք առողջական խնդիրներ ու Ղուկասյանների ընտանիքը ամեն կերպ փորձում է կոծկել այս փաստը։

Հիշեցնենք , որ Ղուկասյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել՝ Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով. դեպքի օրը նա ապօրինի ձեռք բերված հրազենով փորձել է կյանքից զրկել «Քավոր Հարութ» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանին, սակայն, իր կամքից անկախ, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել ու կյանքից զրկել է «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանին:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն 2014 թվականի հուլիսի 22-ին, Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով սպանության մեջ եւ դատապարտեց 17 տարվա ազատազրկման:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *