Սիրիայի Լաթաքիա քաղաքում երեկ և այսօր լարված իրավիճակ է։ Քաղաքում բախումներ են ընթանում, հայերն իրենց տներից աղմուկ են լսում, բախումների ձայներ, բայց մանրամասն լրատվություն չունեն։
Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է հայկական «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Ն․ Կարապետյանը՝ նշելով, որ հայ համայնքի պատասխանատուները հրահանգել են բնակիչներին տնից դուրս չգալ, փակ են հայկական դպրոցներն ու եղեղեցին՝ որպես ապահովության միջոց։
Նրա փոխանցմամբ՝ բախումների մասին տեղեկանում են այնքանով, որքանով հաղորդվում է արաբական հեռուստաալիքներով, և տնից լսում են դրսից եկող ձայները։
«Անվտանգային ուժերը փորձում են իրավիճակը կարգավորել, այս գիշերվանից մինչև առավոտյան 10-ը հայտարարված էր պարետային ժամ, բայց հետո այն երկարաձգվեց մինչև երեկոյան ժամը 9-ը։
Հայերս սպասում ենք իրավիճակի հանդարտվելուն»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հայկական դպրոցներն ու եկեղեցին կբացվեն, երբ վստահ լինեն, որ խաղաղ է։
Նյութի աղբուր