«Մի կողմից ասում ենք, որ պայքարում ենք ստվերի դեմ, մի կողմից էլ օրենսդրական միջանցք ենք ստեղծել ստվերի աճի համար»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շրջանառության հարկի փոփոխություններին․ «Թիվ մեկ միջանցքը դա շրջանառության հարկի այն տրամաբանությունն էր, որը դրված էր։
Ասում ենք՝ հարկը էսքան ա, եթե փաստաթղթով ես ձեռք բերում, այ եթե փաստաթղթով չես ձեռք բերում՝ հարկը էսքան ա։ Այս համակարգը ինքնին գաղափարական պրոբլեմ է։ Սակայն, աշխատելով այս խնդրի վրա, եկել ենք այն եզրակացության, որ ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ կատարենք, և, այո՛, հարկը պետք է ավելացնենք՝ ստվերի գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք։
Շրջանառության հարկի հետ դա է տեղի ունեցել, եթե ամեն ինչ օրինական է, ապա հարկը նվազում է՝ դառնալով 1%»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, անկախ տնտեսվարողների բողոքներից, կառավարությունը հաստատեց, որ իր քաղաքական կամքը անբեկանելի է․ «Բայց էլի մեր սիրելի տնտեսվարողների նեղվածությունը հաշվի առնելով 6-ամսյա անցումային շրջան ենք նախատեսում՝ մինչև հուլիսի 1-ը ներառյալ։
Ինչքան 5 %-ից ավել հարկ կգոյանա, մենք այդ ամբողջ գումարը կվերադարձնենք տնտեսվարողներին»մ,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականիհունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը՝ 4%-ից դառնալով 9.5%։
Նյութի աղբուր