Մալախովի հաղորդումից հեռացվել է հատվածը, որում ադրբեջանցի երգիչները կատարել են Էրիկ Կարապետյանի երգը․ Տեսանյութ

Երգիչ Էրիկ Կարապետյանը սոցիալական ցանցերի իր էջում հայտնել էր, որ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող Անդրեյ Մալախովի «Песни от всей души» հաղորդմանը հնչել է իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ադրբեջանցի երգիչների կատարմամբ։

Երգը ներկայացվել է որպես ադրբեջանցիների սեփականություն։

Սոցիալական ցանցերում և հաղորդման յութուբյան ալիքի մեկնաբանություններում բազմաթիվ մեկնաբանություններից հետո «Песни от всей души» հաղորդման փետրվարի 16-ի եթերից հեռացվել է ադրբեջանցի երգիչների կատարման հատվածը: Հաղորդումը կրկին թողարկվել է «Յութուբ»-ում՝ առանց այդ հատվածի:

Մոնտաժված հատվածը՝ 59-րդ րոպեից սկսած:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *