Մյունխենում է, բայց ուշք ու միտքը ֆեյսբուքյան, տիկ- տոկյան իր գրառումների վրա է։ Ինքն էլ գիտի, որ ինքն ու իր զանգի- զրանգիները կարող են նաև ոչ մի տեղ չգնալ։ Բայց դե գնում են, որ խոսելու թեմա լինի։ Ընտանյոք, ընկեր-տղերքով յոթ տարվա զբոսաշրջությունները, մագելանյան ճամփորդությունները Հայաստանին ոչինչ չտվին, բայց ա՜յ իրեն ահագին բան տվեց։ Մեկ Փարիզից, մեկ Գերմանիայից, մեկ Շվեյցարիայից հեռաձայնում է՝ օդանավում ենք։ Ու որպեսզի ավելի շատ դիտում հավաքի, որպեսզի լիրիկական իմաստ հաղորդի, զուգընկերուհու ու երամի հետ է «սավառնում»։ Դրանից հետո հյուրանոցի համարն է ցույց տալիս, մի քանի հանդիպում ու մեկ էլ՝ տունդարձ։
Ի՞նչ է տալիս դա Հայաստանին։ Դու ղեկավա՞ր ես, թե՞ միջազգային տուրիստ։ «Տուրիզմ» — ը շարժում է, որը կապված չէ նոր մշտական բնակության վայր տեղափոխվելու կամ հիմնական աշխատանքի անցնելու հետ։ Իշխանության գալու օրվանից դու քո ընտանիքով, ազգ ու ծուպով տուրիզմի մեջ ես՝ գնում- գալիս ես։ Տուրիզմն էլ նպատակ ունի, բայց նպատակդ չի երևում։ Սոցիալական ցանցերում սելֆիներ, մի քանի հայտնի մարդկանց հետ նկարներ ու վերջ։
Արդյունքը, ու՞ր է՝ արդյու՜նքը։ Որ չգնաս, գուցե թե ուրիշները մեր հարցը ավելի մեղմ դիտանկյունից կքննեն, ֆինանսական ահռելի միջոցներ կխնայվեն․․․ Ո՞րն է գնալուդ իմաստը։ Որ ասես՝ երկիրս մաս- մաս հանձնում, խաղաղությու՞ն եմ քարոզում։ Որ ասես՝ աշխարհում ինձ նման տվող չկա՞։ Որ եվրոպացին էլ զարմանա՞ «խաղաղության խաչմերուկիդ» վրա։ Գնում և ուշք ու միտքդ ֆեյսբուքիդ էջի վրա է, որ կարողանաս ֆեյքերի միջոցով հավասարակշռության բալանսը պահել։ Վերջին գրառումիցդ մի օրինակ կբերեմ։
Օգտատերը գրում է․ «Մի հատ հարց ունեմ քեզ` ոմանց համար վարչապետ, իսկ ինձ համար …..։ Բացատրեք, խնդրում եմ, ի՞նչ պատճառներով են քաղաք Երևանի խանութներից թաղապետարանի կամ այլ մարմինների աշխատակիցների հավաքում այն բոլոր քարտեզները, որտեղ Հայաստանի Հանրապետությունը պատկերված է Արցախի հետ միասին։
Ինչու՞ եք արգելում այդ քարտեզների վաճառքը կամ ումի՞ց եք վախենում։ Այս հարցում էլ չեն նախկինները մեղավոր, չնայած դրանց էլ, քեզ էլ…. Սպասում եմ պատասխանիդ»։ Մի կնիկ է հայտնվում և «դոշ տված» կրկնում է այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում։ Բնական է, մտածում եմ, որ դա Փաշինյանն է։ Ահա թե ինչ է գրում իբր թե մանկավարժ կինը․ «Որովհետև աշխարհի բոլոր քարտեզներում ներառյալ ՌՖ -ի՝ Արցախը նշված է Ադրբեջանի կազմում։ Դա միշտ էլ այդպես է նշվել, նույն կերպ Աբխազիան և ՕսեթիանՎրաստանի, Ղրիմը
Ուկրաինայի։
Ու՞մ ենք խաբում։ Վերջապես դուք ուզու՞մ եք խաղաղություն»։ Երբ այդ կինը «դավադիտ եղած» գրում է՝ »Վերջապես դուք ուզու՞մ եք խաղաղություն» ,- ո՞նց հավատաս, որ դա Փաշինյանը չէ, որ զայրանում է։ Հետո էլ իբր թե զայրացած այդ կինը գրում է «Տղա ունե՞ս, ուղարկի պատերազմ, հերի՞ք չի ջահելներին կոտորեն»։ Ա՜յ այստեղ է երևում, որ չնայած Փաշինյանը Մյունխենում է, բայց այնտեղ բան չունի անելու, ինքը այստեղ է պատերազմում, որ աթոռը պահի։ Ինքը միջազգային տուրիստ է, չնայած դրսերում է, բայց ի ցավ մեր հանրության, գալու է։ Հենց դա է տուրիզմի էությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b031f8f7c1e6b2312ed3e1dce6e9afa9?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1_XA1jdHunAGuBq39QsFzoI5JtbJnAncOqXWugNf6EFK4L7THnffimwaQ_aem_Aw3APStROjAlG-RJ7g15lg