«Եթե հարկ չվճարենք՝ կհայտնվենք այլ պետության կազմում»․ Հայկ Սարգսյան․ տեսանյութ

Իմ ընկալմամբ՝ մեզ պետք է, որ բոլորը հարկ վճարեն, մեր երկրում չլինի մարդ, ով հարկ չի վճարում։ Բայց հարկերը պիտի լինեն խելամիտ, որպեսզի դա բոլորն անեն հաճույքով, որովհետև դա իրենց երկիր ունենալու գինն է։  Այս մասին ԱԺ-ում տնտեսվարողների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Հաճախ երբ ասում են՝ ուզում եք մտնել քաղաքացիների գրպանները, ուզում եմ ասել, որ, ցավոք, մեր երկիրը չունի այլ եկամուտներ և մեր պետական բյուջեն և մեր մուտքերը պետական մեծամասամբ հարկային մուտքերն են ու տուրքերը։ Եթե մենք հարկային մուտքերն ու տուրքերը չտանք՝ չենք ունենան պետություն։  

Եթե ուզում ենք ունենալ բանակ, ոստիկանություն, անվտանգություն, կրթություն՝ պետք է դրա համար վճարենք, հակառակ դեպքում՝ հայտնվելու ենք այլ պետության կազմում և հարկ ենք վճարելու այդ պետությանը»,- ասաց պատգամավորը։

Նա կոչ արեց ճիշտ հարկային քաղաքականություն վարել, որպեսզի բարեխիղճ տնտեսվարողները չտուժեն։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *