Այսօր երգչուհի Ալլա Լևոնյանի որդին բանակ է զորակոչվել: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջում`հրապարակելով զինվոր որդու հետ լուսանկար:
«Խաղաղ երկինք, բարի ծառայություն մեր որդիներին»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:
StarNews-ը միանում է երգչուհի մայրիկի մաղթանքին ու ներկայացնում լուսանկարը, որն արվել է որդուն ծառայության ճանապարհելիս:
