«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին ինքնասպան է եղել Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի երիտասարդ խորհրդական Նաիրի Զաքարյանը, որը խորհրդական նշանակվելուց առաջ զբաղեցում էր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը։
Մեղրեցիների պատմելով, 35–ամյա երիտասարդը մոտ մեկ ամիս անհետացած է եղել, իսկ նախօրեին նրան գտել են Վահրավար գյուղի իր ամառանոցում կախված։
Ինքնասպանության պատճառի ամենատարածված վարկածը խաղամոլության հետեւանքով կուտակած պարտքերն էին:
Երեկ փորձեցինք կատարվածի մասին լսել նաեւ համայնքապետին, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին»։
Նյութի աղբյուր