Բացառված էր, որ աշխատանքային այցերի ժամանակ կանայք ուղեկցեին ՀՀ նախագահներին․ «ՀՐԱՊԱՐԱԿ»

Թեպետ ժամանակները փոխվում են, սակայն դիվանագիտական պրոտոկոլում կան անփոփոխ կանոններ, որոնք, ինչպես 10 կամ 20 տարի առաջ, այսօր էլ նույնն են: Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը որոշել են «հեղափոխություն» անել նաեւ արարողակարգի հարցերում` նրանք ոչ մի կանոն, ոչ մի օրենք չեն ճանաչում, անում են այն, ինչ այդ պահին հարմար է իրենց: 

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը գործուղումների գրեթե երբեք մենակ չի մեկնում` նրա կինը, երբեմն զավակները ուղեկցում են նրան: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնակցելու են ինչ-որ կրոնական ազատության գագաթնաժողովի եւ Ազգային աղոթքի նախաճաշին։ 

Մենք հետաքրքրվեցինք, թե նախկին նախագահները երբ են իրենց կանանց կամ ընտանիքի մյուս անդամներին իրենց հետ տարել գործուղումների: Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Ռիտա Սարգսյանը, Բելլա Քոչարյանը ե՞րբ են ուղեկցել իրենց ամուսիններին` արտերկրյա այցերի ժամանակ: 

Թեպետ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, բավականին ակտիվ էր, հատկապես սիրում էր երգիչ-երգչուհիների հովանավորել, սակայն երբ խոսքը քաղաքականությանն էր վերաբերում, պասիվ էր ու աննկատ: Տարիներ առաջ նա «Ազատություն» ռադիոկայանին մի հարցազրույց էր տվել եւ նշել, որ ինքը չի հարգում այն տղամարդկանց, ովքեր լսում եւ ենթարկվում են իրենց կանանց: Այս հայտարարությունը տարակուսանք էր առաջացրել հասարակության շրջանում, եւ մարդիկ անգամ ծաղրում ու հեգնում էին, թե լուսավոր 21-րդ դարում, երբ ծաղկում է ֆեմինիզմը, ինչպե՞ս կարող է երկրի առաջին տիկինը նման սեքսիստական հայտարարություն անել: Ո՞վ կմտածեր, որ այդ հայտարարությունից տարիներ անց մարդիկ երանի էին տալու Ռիտա Սարգսյանի տեսակին: 

«Հրապարակը» երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներից մեկնաբանություն խնդրեց, թե որ դեպքերում են երկրի առաջին տիկնայք ամուսինների հետ այս կամ այն երկիր մեկնել, մասնակցել աշխատանքային այցերին: Ռոբերտ

Քոչարյանի գրասենյակից Բագրատ Միկոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած, հետաքրքիր չէ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կեցութաձեւը, սակայն մոտեցումը հետեւյալն է. արարողակարգով կան այցերի տարբեր տեսակներ: Եթե այցը պետական է, դա ամենաբարձր մակարդակն է: Նման դեպքերում, ըստ արարողակարգի, նախատեսվում է, որ երկրի ղեկավարին կարող է ուղեկցել կողակիցըկինը կամ ամուսինը: Պրոտոկոլով դա ընդունված կանոն է: Նման այցեր եղել են նախագահ Քոչարյանի տարիներին, արարողակարգը եւ օրենքները 99,9 տոկոսով խստիվ պահվել են: Կան նաեւ պաշտոնական այցեր, դա էլ երկրորդ դասակարգումն է:

Այստեղ էլ կարող է կողակիցն ուղեկցել որոշ քննարկումների արդյունքում: Բայց, որպես կանոն, դրանից ներքեւ այցերի դեպքում, օրինակաշխատանքային այցերի դեպքում, կողակիցները չեն ուղեկցում: Բելլա Քոչարյանն ուղեկցել է բացառապես պետական կամ պաշտոնական այցերի դեպքում: Աշխատանքային, մասնավոր, տարանցիկ այցերի դեպքում համաշխարհային պրակտիկայում զույգերի այց նախատեսված չէ, ինչը խստիվ պահվել է նախագահ Քոչարյանի իշխանավարման տարիներին»: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը պետական այցեր գրեթե չի իրականացնում, պաշտոնական այցեր շատ հազվադեպ, հիմնականում մեկնում է աշխատանքային այցերով եւ մշտապես` կնոջ հետ:

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանն էլ նշեց. «Շատ քիչ են եղել դեպքերը, երբ առաջին տիկինն այցելել է ամուսնու հետ այս կամ այն երկիր: Դրանք մինչ օրս պահպանված են պաշտոնական հաղորդագրություններում, տարբեր լուսանկարներում: Առաջին տիկինը հիմնականում ամուսնուն ուղեկցել է պետական այցերի դեպքում: Ինչպես գիտենքկան այցերի տարբեր տեսակներ: Աշխատանքային այցերի դեպքում չի եղել առհասարակ նման դեպք, երբ տիկին Ռիտան մեկներ այս կամ այն երկիր: Այնուամենայնիվ, եթե լինում էր պետական այց կանանց համար առանձին ծրագիր էր կազմվում թե՛ դրսից եւ թե՛ Հայաստանից: Այդ այցերը եղել են թվով քիչ:

Չի եղել նման դեպք, որ ամուսինը գնում է, կինն էլ պետք է պարտադիր ամուսնու հետ մեկնի, ինչպես լինում է որոշ դեպքերում: Կարող ենք նշել ընդամենը 6 նման դեպք: 3-ը պաշտոնական այց է եղել, որտեղ առաջին տիկինն ուղեկցել է ամուսնուն: Խոսքը Լիբանան, Սիրիա եւ Վրաստան այցերի մասին է: 2010 թվականինՍիրիա, 2011-ին Վրաստան, 2012-ինԼիբանան: Պետական այցերը եղել են հետեւյալ երկրներ Հունաստան, Ռուսաստան եւ Կիպրոս: Սրանք առնվազն այն ֆիքսված այցելություններն են, որոնց մասին կարող ենք խոսել, ի դեպ առանձին ծրագրերով, որոնց մասին նույնպես կարելի է խոսել»:
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9d36d0fe7bb83b680a5870f40baa88d6

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *