Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ

«Այս պահին տեղեկություն չունենք, դեռ քննություն է գնում, միայն գիտեմ, որ շիրմաքարը Մարիետա Հայրապետյանի շիրմաքարն է եղել։

Տիկին Հայրապետյանը Գառնիի թ. 1 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի է եղել։ Շատ հարգված անձնավորություն էր, վայելել է գյուղացիների սերն ու հարգանքը»,- ասաց Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիպարիտ Թադևոսյանը։

Դեպքի մասին Oragir.News-ի հետ զրույցում Գառնի գյուղի բնակիչներից մեկն ասաց․ «Ես Մարիետային անձամբ եմ ճանաչել, նա օրինակելի մարդ էր, հիանալի մայր իր երեխաների համար, ունի 3 երեխա՝ Խաչիկը, Վաչագանը և Լիլյան։ Վաչագանը ԱՄՆ-ում էր բնակվում, նոր է վերադարձել Հայաստան»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ շիրմաքարը կոտրել է կնոջ թոռը։ Թոռան այդ բարբարոս քայլի պատճառը եղել է այն, որ տատը և պապը իրեն ժառանգություն չեն թողել, ողջ ժառանգությունը թողել են ԱՄՆ-ում բնակվող հորեղբորը։ Սակայն դեպքի մասին այլ մանրամասներ բնակիչը չգիտեր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպքի մասին հայտնել էր shamshyan.com-ը։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A9%D5%B8%D5%BC%D5%A8-%D5%AA%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B9%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BE-%D5%A7-%D5%AF%D5%B8%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC-%D5%BF%D5%A1%D5%BF%D5%AB-%D5%B7%D5%AB%D6%80%D5%B4%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A8

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *