«ՀՐԱՊԱՐԱԿ»․ Հուժկու մարտեր Սյունիքում

Մինչ ադրբեջանցիները Սյունիքի քթի տակ զորավարժություններ են անում եւ շարունակում մեծ ախորժակով խոսել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցք ստանալու մասին, Սյունիքի իշխանականները նախընտրական բուռն քարոզարշավով են զբաղված:

Այս օրերին հուժկու մարտեր են մղում փետրվարի 17-ին ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Բանն այն է, որ ներկուսակցական ընտրություններին տարած ձայներով է որոշվելու, թե ով իրենից ինչ է ներկայացնում, եւ ովքեր են հարց լուծողները մարզում։

Մարզից ստացվող տեղեկությունների համաձայն, թեժ պայքար են մղում հատկապես ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը եւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը:

Սյունեցիք կատակում են՝ Դանիելյանը պայքարում է մարզպետի պաշտոնի համար, Ղահրամանյանը՝ ԱԺ հաջորդ ցուցակում իր տեղի, իսկ Բաբայանին բացառապես փողն է հետաքրքրում, որ կարողանա շարունակել իր աշխատանքը կոմբինատում։ ՔՊ-ականներին կուսակցական ընտրիչներն են ընտրելու, իսկ նորընտիր խորհուրդը բաղկացած կլինի 7 հոգուց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/824995a202d6efbd533acef56957425f

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *