Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական Դադյան մասնավոր դպրոցի վրա, հայտնում է odatv.com-ը:

Անհայտ անձինք կրակել են դպրոցի պատուհաններին: Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը ատրճանակով կրակ է բացել շենքի վրա, իսկ մյուս կասկածյալը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։

Կասկածյալների ինքնությունը պարզվել է, առգրավվել է ապօրինի ատրճանակը և 14 փամփուշտ։

Պարզվել է, որ նախկինում կասկածյալները տարբեր հանցագործություններ են կատարել:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *